«Երեւանը հոգով սիրելու քաղաք է»․ Աննա Հարությունյան (ֆոտո)

18:15   18 մայիսի, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Աննա Հարությունյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան մուգ գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Երեւանը հոգով սիրելու քաղաք է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Աննա Հարությունյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ։ Աննան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Աշխարհում կա 7.5 միլիարդ մարդ, բայց քո պես միայն դու ես, օգտագործիր այդ արտոնությունը։ Դու անկրկնելի ես»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE