«Սիրուն»․ Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը

23:45   18 մայիսի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ լուքը։

Լիա Զախարյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կանաչ զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Լիան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանություններում Լիան հետեւորդներին ծանոթացրել է իր նոր կերպարի հետ։ Օգտատերերը գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Լիա Զախարյան

«Կարծում եմ՝ մենք պիտի առավել հաճախ գնահատենք պարզն ու բնականը, այն, ինչ երբեմն անգույն է, մարդկանց, որոնք բրենդային հագուստ չեն կրում եւ շրջապատված չեն շքեղ իրերով, լյուքսային վայրերում չեն, մարդկանց, որոնք ի ցույց չեն դնում իրենց առավելությունները մյուսների հանդեպ, մարդկանց, որոնք պարզապես ապրում են իրենց էությանը, զգացմունքներին ու հույզերին համապատասխան»,-  ավելի վաղ գրել էր Լիան։



© NEWS.am STYLE