Աստղերը հակառակ կողմից. Արման Մարգարյանը մանկապարտեզ է թալանել

22:32   13 նոյեմբերի, 2013

Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, իրենց խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:

Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես:

Մեզ հայտնի է նրանց կյանքի միայն մի երեսը՝ փայլելու աստիճան մաքրված եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարները եւ կյանքի մակարդակը, լսում աստղերի մասին բամբասանքներ:

Այս անգամ մեր մշտական խորագրի հերոսը հաղորդավար Արման Մարգարյանն է:

«1. Ճանապարհին մեքենա կանգնեցնելով Մոսկվայից հասել եմ Սանկտ Պետերբուրգ ու հետ վերադարձել:

2. Ապրել եմ «Балчуг» հյուրանոցի մոտ գտնվող հանրակացարանում:

3. Մութ տարիներին երկաթ էի հավաքում ու վաճառում՝ նախապես դրանք փաթաթելով քարի վրա, որ ավելի ծանր լինի:

4. Լավ վիդեոմոնտաժ եմ անում:

5. Լողալ սովորել եմ Հրազդան գետում:

6. Թալանել եմ այն մանկապարտեզը, ուր հաճախել եմ (բայց այդ ժամանակ այն արդեն լքված էր: Ընկերոջս հետ գունավոր մատիտներ գողացանք):

7. Տանել չեմ կարողանում խեցգետին:

8. Մոսկվայում անվճար կարողացա մասնակցել Օզզի Օսբորնի համերգին:

9. Ատում եմ գնումներ կատարել:

10. Թաքուն երազում եմ երաժշտական կարիերայի մասին»:



© NEWS.am STYLE