«Լավ մարդ ու անզուգական գործընկեր»․ Գրիգոր Աղախանյանը լուսանկար է հրապարակել Իվետա Մուկուչյանի հետ

14:45   18 մայիսի, 2022

Շոումեն Գրիգոր Աղախանյանը նոր լուսանկար է հրապարակել Իվետա Մուկուչյանի հետ։

Գրիգոր Աղախանյան Իվետա Մուկուչյան

Իվետան ու Գրիգոր Աղախանյանը կադրում դասական կերպարում են։ «Լավ մարդ ու անզուգական գործընկեր»,- հրապարակումը կարճ մակագրել է Աղախանյանը։ Լուսանկարն իր էջի Stories բաժնում վերահրապարակել է նաեւ Իվետան։

Իվետա Մուկուչյան

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Իվետան լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իվետան արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Երջանիկ Իվա»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։

 



© NEWS.am STYLE