Աճուրդում 67,5 միլիոն դոլարով վաճառվել է Պիկասոյի «Մերկ պառկած կինը» նկարը

14:01   18 մայիսի, 2022

Պաբլո Պիկասոյի «Մերկ պառկած կինը» (Femme nue couchee) նկարը, որը պատկերում է նկարչի սիրելի Մարիա Թերեզա Վալտերին, «Sotheby's» աճուրդում վաճառվել է 67,5 միլիոն դոլարով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

regnum_picture_1652856554152824_normal.jpg (108 KB)

Կտավը դարձել է աճուրդային օրվա ընթացքում վաճառված լոտերից ամենաթանկը։

Նկարիչը կտավը ստեղծել է 1932թ․-ին, երբ Պիկասոն եւ Մարի Թերեզ Վալտերը ապրում էին Բուաժելու ամրոցում։ Այնտեղ ստեղծվել են սյուրռեալիզմի շրջանի Պիկասոյի գլխավոր գլուխգործոցները։



© NEWS.am STYLE