«Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը Սեւանից

20:43   18 մայիսի, 2022

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Դիանա Գրիգորյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Սեւանում։ Երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է կրում, որը համադրել է սպիտակ տաբատի հետ։ Դիանան արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Պակասում ես, ախր քիչ-քիչ, Կապուտաչյա իմ հրաշք լիճ… Պակասում է մեր կյանքում գրեթե ամեն ինչ, մտածել է պետք»,- գրել է նա։

280527459_530345538490932_8710322395515510497_n(1).jpg (130 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր վառ աքսեսուարի՝ գոտու հետ։ Հաղորդավարուհին արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Կարևորը չուշանալ կյանքից…», - գրել էր Դիանա Գրիգորյանը։



© NEWS.am STYLE