«Հայի հայրենասեր եւ պայքարող տեսակն է ապահովելու այս ազգի ապագան»․ հայտնի երաժիշտ Սերուժ Գրաճյանը նվագել է «Զարթնիր, Լաո»-ն

17:28   18 մայիսի, 2022

«Գրեմմի» մրցանակի առաջադրված եւ «Juno» մրցանակակիր կանադահայ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանը նվագել է այս օրերին ընդդիմության հիմնը դարձած «Զարթնիր լաո» երգը։ Երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կատարման տեսագրությունն ու նշել, որ այն նվիրվում է ընկերոջը, որը նահատակվել է՝ պաշտպանելով Արցախը եւ Հայաստանը։

View this post on Instagram

A post shared by Serouj Kradjian Սէրուժ Գրաճեան (@seroujkradjian)

«կը նուիրեմ Թորոնթոհայ ընկերոջս Քրիստափոր Արթինին, որ հերոսաբար նահատակուեցաւ պաշտպանելով Արցախը եւ Հայաստանը

Հայու քաջ, անկեղծ, արթուն, չլռող, չհամակերպվող, հայրենասէր եւ պայքարող տեսակն է ապահովելու այս ազգի ապագան։

Հայը հայուն հանդէպ ատելութիւն թող չունենայ,

Հայը հայուն վնաս թող չհասցնէ,

Դարաւոր հայասպան միակ թշնամին չմոռանանք ով է»,- գրել է երաժիշտը։



© NEWS.am STYLE