Երգչուհի Asti-ն պատասխանել է Կրապիվինային․ նրան մեղադրել են Լոբոդային կրկնօրինակելու մեջ

18:39   18 մայիսի, 2022

Երգչուհի Աննա Դզյուբան, որը հանրությանը հայտնի է Asti կեղծանունով, պատասխանել է երաժշտական պրոդյուսեր Նատելա Կրապիվինայի մեղադրանքներին․ վերջինս հայտարարել էր, որ Asti-ն կրկնօրինակում է Սվետլանա Լոբոդայի կերպարը։ Արտիստն իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։

31-ամյա երգչուհին հայտարարել է, որ կարդացել է Կրապիվինայի հայտարարությունն, ու իր ինքնասիրությունը շոյում է համեմատությունն այնպիսի աստղի հետ, ինչպիսին Լոբոդան է։

«Այո՛, ինձ արդեն ցույց են տվել Սվետլանա Լոբոդայի թիմի մեկնաբանությունները։ Իմ ինքասիրությունը շոյում է, որ ինձ համեմատում եմ այդքան գեղեցիկ ու սեքսուալ կնոջ հետ, բայց ես չեմ մտածում, որ մազերի սպիտակ գույնն արտոնագրված է»,- հայտարարել է արտիստը։

Ավելի վաղ Asti-ն միջոցառման էր մասնակցել Ֆիլիպ Կիրկորովի հետ, ինչից հետո Կրապիվինան սոցիալական ցանցերում հրապարակել էր նրա լուսանկարներն ու արտիստին անվանել Լոբոդայի՝ «մի փոքր գիրացած» տարբերակը։ 



© NEWS.am STYLE