Էմբեր Հերդը Ջոնի Դեփին մեղադրել է իրեն սպանելու փորձի մեջ

19:12   18 մայիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Էմբեր Հերդը նախկին ամուսնուն՝ Ջոենի Դեփին, մեղադրել է իրեն սպանելու փորձի համար, հայտնում է Variety-ն։

Դերասանուհին դատարանում հայտարարել է, որ վախեցել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղից։ «Նա մարդ է, որը փորձել է ինձ սպանել։ Իհարկե, ես վախենում էի։ Բացի այդ՝ նա իմ ամուսինն էր»,- ասել է նա։

Այս պահին Վիրջինիա նահանգում քննվում է զրպարտության մասին գործը։ Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել Էմբեր Հերդի դեմ եւ 50 միլիոն դոլար պահանջել «The Washington Post»-ում հոդվածի համար, որում դերասանուհին իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանել։ Դերասանն ընդգծել է, որ Հերդի խոսքերը զրպարտություն են։ 2020թ․-ի փետրվարին համացանցում է հայտնվել աստղերի խոսակցությունը, որի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ ծեծել է նախկին ամուսնուն։  

Դատական նիստի ընթացքում Հերդը հայտարարել է, որ Դեփն իրեն դավաճանել է ամուսնությունից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեբանական ու ֆիզիկական բռնություն գործադրել։ Դեփը հայտնել է, որ շոկի է ենթարկվել, երբ նախկին կինը հրապարակել է հոդվածը, որում բավական «գարշելի եւ վախեցնող» մեղադրանքներ է առաջադրել իր դեմ։ Դերասանն ընդգծել է, որ կյանքում երբեք չի ծեծել կանանց, ինչպես նաեւ նշել է, որ իրեն անհրաժեշտ է թվացել պաշտպանել իրեն եւ փորձել վերականգնել իր կարիերան։

Լուսանկարները՝  JIM LO SCALZO/POOL/AFP/GETTY



© NEWS.am STYLE