Չինաստանում Gucci-ն եւ Adidas-ը քննադատել են 1600 դոլար արժեքով «անպետք» անձրեւանոցի համար

20:12   18 մայիսի, 2022

Չինացիները դժգոհ են թանկարժեք, բայց միեւնույն ժամանակ «անօգուտ» անձրեւանոցից, որը ներառված է Gucci x Adidas-ի հավաքածուում, հայտնում է Insider-ը։

62849f4de19cda00188662c3-pic4_zoom-1500x1500-14308.jpg (186 KB)

Իտալական Gucci նորաձեւության տունն ու Adidas գերմանական ապրանքանիշը ներկայացրել են համատեղ հավաքածու, որում ներառված է 1290 դոլար արժեքով անձրեւանոցը։ Այն զարդարված է երկու ապրանքանիշերների լոգոներով։ Նշվում է, որ աքսեսուարը կարված է թրջվող նյութից, այդ պատճառով էլ անձրեւից չի պաշտպանի։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել արեւից պաշտպանության, ինչպես նաեւ դեկորատիվ նպատակներով։

Չինաստանում անձրեւանոցն «անպետք» են անվանել։ Weibo հարթակի օգտատերերը զայրացել են, որ աքսեսուարը, որի ֆունկցիոնալությունը նվազագույն է, իրենց վաճառում են այդքան թանկ գնով։ Համապատասխան հեշթեգը հայտնվել է թրենդերում եւ միլիոնավոր դիտումներ ունեցել։ «Սա նորաձեւության մասին շատ աղմկոտ, բայց անպետք հայտարարություն է», «Քանի դեռ ես աղքատ եմ, նրանք չեն կարող ինձ ստիպել վճարել դրա համար»,- գրում են չինացիները։



© NEWS.am STYLE