Discovery-ն սերիալ կնկարահանի Արմի Համերի հայտնի ընտանիքի մասին

23:09   18 մայիսի, 2022

Investigation Discovery ալիքը եւ Discovery+ հոսքային ծառայությունը հայտարարել են նոր՝ «Համերների տունը» վավերագրական նախագծի ստեղծման մասին։

Սերիալը հետեւում է դերասան Արմի Համերին, նրա ընտանիքի հինգ սերունդներին եւ բազմաթիվ հանցագործություններին, որոնք ուղեկցել են դինաստիային:

2021 թվականի սկզբին Համերին անանուն մեղադրել են սեռական բռնության մեջ: Դերասանը հեռացվել է մի քանի հոլիվուդյան նախագծերից, իսկ ինքն էլ ստիպված է եղել բուժում անցնել վերականգնողական կլինիկայում։

Սերիալի թողարկման ճշգրիտ ամսաթիվը գաղտնի է պահվում:

Աղբյուրը՝ Film.ru



© NEWS.am STYLE