Թողարկվել է Բորիս Ջոնսոնի մասին «Այս Անգլիան» սերիալի թիզերը

17:03   19 մայիսի, 2022

«Sky» ստուդիան հրապարակել է «Այս Անգլիան» մինի սերիալի դեբյուտային թիզերը։ Սյուժեի կենտրոնում կհայտնվի Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ջոնսոնի դերը կատարել է «Օսկարի» դափնեկիր Քենեթ Բրանան («Բելֆաստ»)։ Նախագիծը կպատմի 2020թ․-ի սկզբին Ջոնսոնի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին։

Բորիսի կնոջ՝ Քորի Ջոնսոնի կերպարը մարմնավորել է Օֆելյա Լովիբոնդը («Գալակտիկայի պահապանները»)։ Առողջապահության նախկին նախարար Մեթ Հենքոքի դերում Էնդրյու Բյուկենն է («Թագը»)։



© NEWS.am STYLE