Շարլիզ Թերոնը հանդիպում է Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ

11:11   19 մայիսի, 2022

«Us Weekly» պարբերականը հայտնում է դերասանուհի Շարլիզ Թերոնի եւ մոդել, Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Գաբրիել Օբրիի սիրավեպի մասին։ Պարբերականի ինսայդերը հայտնել է, որ դերասանուհին ու մոդելը հանդիպման են գնացել։

Ի դեպ, զույգը պապարացիների օբյեկտիվում հայտնվել է 2017թ․-ին։ Դերասանին ու մոդելին միասին լուսանկարել էին Կալիֆոռնիայում։ Սակայն Շարլզին անմիջապես հերքել էր մոդելի հետ հարաբերությունների մասին լուրերը։ «Ես երբեք չեմ հանդիպել նրան։ Ես նրան տեսել եմ ընդամենը երեք վայրկյանով։ Ես պարզապես բարեւել եմ նրան, քանի որ մեր երեխաները նույն դպրոցն են հաճախում»,- «Տեսեք, թե ինչ է կատարվում Էնդի Քոենի հետ ուղիղ եթերում» շոուի ընթացքում ասել էր դերասանուհին։

 Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE