«Ես կյանքում առաջին անգամ վախ զգացի` կորցնելու, որ չհասցնեմ երջանկացնել»․ Նաիրա Մովսիսյան (ֆոտո)

16:46   19 մայիսի, 2022

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

281133766_1069611460296962_6451167964187251968_n(1).jpg (203 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Նաիրան կրում է սպիտակ հանդերձանք․ բլուզ, լայվ տաբատ, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։

«Ես սիրեցի քո աչքերով տեսնել ինձ,

Զգալ կին, շնչել և վերապրել վայրկյանը

Ես սիրեցի շտապել ավելին քան ընկալել եմ կյանքի թռիչքը

Ես սիրեցի գգվել ու լռել, ժամերով լսել, մոռանալով շատախոսությանս մասին

Ես սիրեցի ընկալել ինձ թույլ և անզոր, սիրեցի բացի ինձ, տեսնել աշխարհը քո աչքերով

Ես կյանքում առաջին անգամ վախ զգացի` կորցնելու, որ չհասցնեմ երջանկացնել

Ախ այդ անիծված ժամանակը», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Նաիրա Մովսիսյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Նաիրան սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։ «Մարիան լավագույնն է նկարում իր մամային, վերջ, նա կլինի իմ հետագա լուսանկարիչը»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE