Լողազգեստների ապրանքանիշը դատական հայց է ներկայացրել «Էյֆորիա» սերիալի աստղի դեմ

15:16   19 մայիսի, 2022

LA Collective լողազգեստների ապրանքանիշը դատական հայց է ներկայացրել դերասանուհի Սիդնի Սուինիի դեմ իրերի պատճառով, որոնք վերջիս անվճար ստացել է պայմանագրի շրջանակներում, հայտնում է TMZ-ն:

728x446_0xac120003_6149008641652861639.jpg (25 KB)

Կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ նախորդ տարի 24-ամյա Սիդնին համաձայնել է դառնալ Somewhere Swimwear ամառային լողազգեստների նոր հավաքածուի դեմքը։ Աստղը նույնիսկ հաստատել է որոշ նախատիպերի արտադրությունը, իսկ վերջերս առանց պարզաբանումների եւ ծանրակշիռ պատճառի կտրուկ հրաժարվել է նախագծից։ Ապրանքանիշը պնդում է, որ դրանից հետո Սինդի Սուինին յուրացրել է մի քանի մոդել եւ այդ լոզազգեստներով նկարահանվել HBO-ի «Էյֆորիա» սերիալի հինգ էպիզոդում։

Ընկերությունն ընդգծել է, որ դերասանուհու հետ համագործակցության արդյունքում եկամուտը գնահատել են նվազագույնը երեք միլիոն դոլար, հիմա արդեն նրանից ցանկանում են վնասի փոխհատուցում ստանալ։

 



© NEWS.am STYLE