«Ժպտա»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն՝ առանց ֆիլտրերի

14:44   19 մայիսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Աստղիկ Սաֆարյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է վանդակավոր վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվությունը տվել վառ շպարին։ «Ժպտա»,- հրապարակումը մակագրել է Աստղիկը՝ նշելով, որ լուսանկարը չի մշակել ֆիլտրերով։

Աստղիկ Սաֆարյան

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում ու սպիտակ տոպ․ հագուստն ընդգծում էր Աստղիկի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուաներով՝ արեւային ակնոց, վզնոցներ։



© NEWS.am STYLE