«Սիրում եմ կյանքը»․ Աննա Դովլաթյան (ֆոտո)

19:13   19 մայիսի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Աննա Դովլաթյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան շագանակագույն հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղերը։ «Սիրում եմ կյանքը»,- մեկնաբանություններում գրել է Աննան։

Աննա Դովլաթյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Աննան այն համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շրթներկին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել դերասանուհուն․ «Նուրբ ու կանացի»։



© NEWS.am STYLE