«Սիրունիկ»․ Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից

22:43   19 մայիսի, 2022

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Լիլու

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլուն բաց գույնի զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրունիկ»։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan (@lilumusic_official)

«Աշխարհը փոխվեց ինձ համար այն օրը, երբ իմացա, որ մամա եմ դառնալու, փոխվեց էությունս, փոխվեցին հայացքներս, կյանքս ուրիշ իմաստ ստացավ։ Իմ առաջնեկ իմ տղա, ծնվեցիր ու ինձ ամենաթանկ կոչումը շնորհեցիր «ՄԱՄԱ» դարձրիր։ Հետո երազանքս չուշացավ, իմ երազած Երազը, ծնվեց իմ աղջիկը, ու երջանկությունս հազարապատկվեց։ Քեզ բյուրավոր փառքեր, Տեր։ Ուզում եմ ամեն կին զգա եւ վայելի այս մեծագույն պարգեւը։ Մամաներ ջան, մեզ պետք է միայն առողջություն, մնացած ամենաանհնարինը մենք կարող ենք անել մեր զավակների համար։ Ասված պահապան լինի մեր բալիկներին ու մեզ միշտ առողջ պահի հանուն իրենց»,- ավելի վաղ գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE