Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց կյանքի մասին իրապատում-շոու կնկարահանեն «Քարդաշյանների ընտանիքի» ոճով

16:12   19 մայիսի, 2022

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին իրենց կյանքի մասին իրապատում-շոու կնկարահանեն, որը մամուլում արդեն իսկ սկսել են անվանել ««Քարդաշյան ընտանիք»՝ արքայական ձեւով», հայտնում է Page Six-ը։

Հաղորդվում է, որ Հարին եւ Մեգանն արդեն իսկ օպերատորների են հրավիրել, որոնք բովանդակությունը կնկարահանեն Սասեքսների՝ Մոնթեստիտոյում գտնվող առանձնատանը։ Ընդ որում, ինսայդերները պնդում են, որ առայժմ զույգը պնդում է սերիալի պրեմիերան հետաձգել մինչեւ հաջորդ տարի։

«Ժամկետները դեռ քննարկվում են, ամեն ինչ օդում է կախված»,- ասել է «լավատեղյակ պրոդյուսերը»։

 



© NEWS.am STYLE