«Գերադասում եմ նրանց, ովքեր կրակում են մեջքից, քան նրանց, ովքեր անխնա ստում են՝ աչքերիս նայելով»․ Ժաննա Բուտուլյան (ֆոտո)

17:35   19 մայիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ժաննա Բուտուլյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Ժաննան սպիտակ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Դերասանուհին բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ վզնոց, խոշոր ականջօղեր։ «Գերադասում եմ նրանց, ովքեր կրակում են մեջքից, քան նրանց, ովքեր անխնա ստում են՝ աչքերիս նայելով»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ժաննա Բուտուլյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ժաննան սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ նուրբ վզնոց, թեւնոց։ «Հարազատ կամ օտար երբեք չեն դառնում... Հարազատ ու օտար լինում են ... ու մնում հավերժ...»,- գրել է Ժաննան։



© NEWS.am STYLE