«Գեղեցիկ աղջիկ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը

21:45   19 մայիսի, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ լուքը։

Էլեն Ասատրյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վարդագույն տոպի հետ։ Էլենը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով ականջօղերով։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ աղջիկ»։

Էլեն Ասատրյան

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էլենը սեւ տոպ էր կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Էլենն արձակել էր մազերն ու վառ գույնի բարձրակրունկներ ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Ռումբ»։



© NEWS.am STYLE