«Սերս ու ես»․ Աննա Թովմասյանի ու Արամեի ջերմ լուսանկարը

20:45   19 մայիսի, 2022

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արամե Աննա Թովմասյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ «Սերս ու ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Աննան։ Զույգը մեծացնում է երկու երեխաներին։

Աննա Թովմասյան

հրապարակված լուսանկարում Աննան շորտ էր կրում, սպիտակ տոպ, որոնք համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Երկու երեխաների երիտասրդ մայրիկը հավաքել էր մազերը։ Մեկնաբանություններում Աննան շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած բարեմաղթանքների համար։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Աբու Դաբիում։

 



© NEWS.am STYLE