Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել է, որ բռնության վերաբերյալ մեղադրանքներից հետո չի խոսել Քրիս Նոտի հետ

18:29   19 մայիսի, 2022

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սառա Ջեսիկա Փարքերը բռնության մեղադրանքների պատճառով դադարել է շփվել գործընկերոջ՝ Քրիս Նոտի հետ, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Դերասանուհին հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքներից հետո ոչ մի անգամ չի խոսել Նոտի հետ։ Նա խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք պատրա՞ստ է դատապարտել այս իրավիճակն ու հավելել է, որ ինքը պետք է արձագանքեր այդ նորությանը, քանի որ ինքը «Եվ պարզապես այսպես» ֆիլմի պրոդյուսերն է՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը։

Ավելի վաղ երկու կին, որոնք անձամբ ծանոթ չեն, Նոտին մեղադրել էին բռնաբարության համար։



© NEWS.am STYLE