Մարի Կրայմբրերին պատմել է, թե ինչու են ինքն ու Դավա Մանուկյանը թաքցնում հարաբերությունները

19:43   19 մայիսի, 2022

Արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են պտտվում Դավա Մանուկյանի եւ երգչուհի Կրայմբրերիի սիրավեպի մասին։ Զույգը ոչ մի հայտարարություն չի արել իր հարաբերությունների մասին, սակայն նրանց առավել հաճախ են սկսել միասին նկատել։

Շատերին էր հետաքրքրում, թե ինչու նրանք չեն ցանկանում հրապարակայնացնել հարաբեություններն, առավել եւս, երբ բոլորն արդեն գիտեն։ Ւսկ երեկ տեղեկատվություն է տարածվել, որ Դավան եւ Մարին այժմ միասին են ապրում։ Երգչուհին Popcake.Tv-ի լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա, որ իր հայտնիությունն ու ձեռքբերումները միահյուսվեն իր անձնական հարաբերությունների հետ։

«Չէ՞ որ դուք խեղճ Դավանին միայն Բուզովայի նախկին էիք անվանում այն ժամանակվանից, երբ նրանք բաժանվել են, իսկ նրանք բաժանվել են մեկուկես տարի առաջ։ Եթե սա մի օր դեղին մամուլում ավարտվի․․․ ես դա չեմ հանդուրժի։ Ես ցանկանում եմ երաժիշտ մնալ, ոչ թե մուտք գործել Google ու կարդալ, թե ում նախկին ընկերուհին եմ»,- պատմել է Մարին։



© NEWS.am STYLE