Կարա Դելեւինը 15 միլիոն դոլարով գնել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի բնակարանը

20:11   19 մայիսի, 2022

Մոդել Կարա Դելեւինը ձեռք է բերել ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի եռահարկ բնակարանը, որը գտնվում է Նյու Յորքի կենտրոնում, հայտնում է New York Post-ը։

34_Gramercy-3.jpg (354 KB)

Ջիմի Ֆելոնը 465 քառակուսի մետր մակերեսով բնակարանի սեփականատեր է դարձել 2002թ․-ին՝ այն գնելով 850 հազար դոլարով։ Նախորդ տարվա մարտին այն առաջին անգամ վաճառքի է հանվել 15 միլիոն դոլարով։ Բնակարանը վեց ննջասենյակ եւ հինգ լոգասենյակ ունի։

Հարկերից մեկում տեղավորված է հյուասենյակը, խոհանոցը, որտեղից տեսարան է բացվում դեպի Գրամերսի այգի, մանկական խաղասրահ, երկու ննջասենյակ, լոգասենյակ եւ աշխատասենյակ։ Մեկ հարկ վերեւ հին բարով սենյակ եւ բուխարի կան, մարզասրահ։ Ֆելոնն ու նրա կինը մանրազնին կերպով են մոտեցել XIX դարի շենքի վերանորոգմանը՝ վրականգնելով լուսամուտի շրջանակները, ռեստավրացիայի ենթարկելով փայտյա հատակը։



© NEWS.am STYLE