ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին կոմիքս է թողարկվել

22:12   19 մայիսի, 2022

Ամերիկյան TidalWave Productions կոմիքսների հրատարակչական ստուդիան 22 էջանոց կոմիքս է թողարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Քաղաքական իշխանություն. Վլադիմիր Զելենսկի» հրապարակումը պատմում է, թե ինչպես է Ուկրաինայի առաջնորդը իշխանության եկել 2019թ.-ին։ Կոմիքսի նկարազարդումներն արել է Պաբլո Մարտինենան, իսկ պատմությունը գրել է Մայքլ Ֆրիզելը։

«Ո՞վ է նա։ Ի՞նչն է նրան առաջ մղում: Ինչո՞ւ է նա այս պահին ճիշտ առաջնորդ Ուկրաինայի համար: Սա այն է, ինչ ինձ հետաքրքրում էր, երբ սկսեցի ուսումնասիրել»,- ասել է Ֆրիզելը:

Կոմիքսների հրատարակիչ Դարրեն Դեւիսը խոստովանել է, որ այս նախագիծն իրեն կարեւոր է թվում, քանի որ ինքն ուկրաինական արմատներ ունի։ 



© NEWS.am STYLE