«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը

23:44   19 մայիսի, 2022

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

281369101_397018162320781_1594031112721450654_n(1).jpg (244 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ գույնի հանդերձանք․ համարձակ դեկոլտեով բլուզ, ոտքի հատվածում բացվածքով, երկար կիսաշրջազգեստ, որոնք համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հրապարակումը Շողերը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տիկնիկ»։

273071741_1556858861354403_8035948473247113870_n.jpg (64 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր կաթնագույ, թափանցիկ տոպ, որն ընդգծել էր նրա նեղ ու սլացիկ գոտկատեղը, ջինսե տաբատ։ Շողերն արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE