Ռիհաննան եւ A$AP Rocky-ն ծնողներ են դարձել

23:06   19 մայիսի, 2022

Ռիհաննան եւ A$AP Rocky-ն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Զույգը տղա է ունեցել։ Ըստ աղբյուրների՝ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 13-ին Լոս Անջելեսում։

Ռիհաննայի հղիությունը վերջին ամիսների ամենաուշագրավ իրադարձություններից էր, եւ երգչուհու անվան շուրջ լուրերը չէին մարում։ Ձմռանը, բացառապես People հրատարակության համար, սիրահարները հայտարարեցին, որ սպասում են իրենց առաջնեկին։ Այս ընթացքում Ռիհաննան եւ A$AP Rocky-ն դարձել են Հոլիվուդի ամենաքննարկվող զույգը։ Երգչուհու տպավորիչ եւ երբեմն նույնիսկ չափազանց բացահայտ կերպարներից մինչեւ ռեփերի դավաճանության մասին բամբասանքները՝ նրանք այս ընթացքում շատ բանի միջով են անցել, բայց հիմա նրանց կարելի է անկեղծորեն շնորհավորել: Հույս ունենք, որ շուտով կհետեւենք նրանց հարսանիքին ու կդիտենք Ռիհաննայի նոր ելույթները, բայց արդեն մոր դերում։



© NEWS.am STYLE