Պավել Պրիլուչնին հանգստի է մեկնել երիտասարդ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ (ֆոտո)

09:02   20 մայիսի, 2022

Պավել Պրիլուչնին ակնարկել է, որ նոր սիրավեպ ունի․ վերջերս նա սոցիալական ցանցերի էջում ինքնաթիռում արված լուսանկար էր հրապարակել երիտասարդ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ, իսկ այժմ համատեղ կադրեր է տեղադրել՝ արված ծովի ֆոնին։

View this post on Instagram

A post shared by Павел Прилучный (@bugevuge)

«Անկախ լուրջ դեմքիցս՝ ես շատ երջանիկ եմ»,- լուսանկարները մակագրել է դերասանը։

Երկրպագուները նշել են, որ աղջիկը շատ է նման Պավելի նախկին կնոջը՝ Ագաթա Մուցենիեցեին։ «Որքան է նա նման Ագաթային», «Ագաթայի փոխարե՞ն»,- մեկնաբանել են Պրիլուչնիի հետեւորդները։

 



© NEWS.am STYLE