Հինգ պատճառ, թե ինչու խելացի մարդիկ քիչ ընկերներ ունեն

21:12   21 մայիսի, 2022

1. Դուք ազատ եք ձեր խոսքերում, մտքերում եւ արարքներում, որոնք կարող են հակասել նրան, թե ինչ են ասում ու մտածում ձեր «ընկերները»: Դուք ունեք ձեր արժեքներն ու սկզբունքները: Ձեր միտքը սահմանափակ չէ, եւ դուք միշտ ասելիք ունեք: Դուք այնպես չեք մտածում, ինչպես ուրիշները, բայց ձեզ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում:

2. Դուք ժամանակ չունեք ձեւական հարաբերությունների կամ անօգուտ զրույցների համար, դուք չեք հետաքրքրվում ինչ-որ բանով միայն նրա համար, որ դրանով հետաքրքրվում են բոլորը: Ուստի դուք ավելի շատ ժամանակ եք անցկացնում մենակության մեջ: Ձեզ չեն հետաքրքում նորաձեւության կամ երաժշտության վերջին միտումները: Ձեզ հետաքրքիր չեն նյութական արժեքները: Դուք չեք վախենում ինչ-որ բան բաց թողնել: Դուք գոհ եք նրանից՝ ինչ ինքներդ եք անում:

3. Դուք կարողանում եք մարդկանց ճանաչել իրենց սոցիալական դիմակի տակից, ուստի հեռանում եք նրանցից, ովքեր ձեր ուշադրությանը արժանի չեն: Խոսքը նրանց մասին է, ովքեր պտտվում են կոնկրետ մարդկանց շուրջը՝ ավելի հայտնի դառնալու կամ  պարզապես զիլ երեւալու համար:

4. Դուք քիչ եք խոսում, շատ եք լսում, դուք հաճախ պարզապես նստում ու նայում եք շրջապատում կատարվողը՝ սոցցանցերում մշտական պոստեր, միմյանց նկատմամբ քծնանք, դավաճանություն: Եւ այդ ամենը վանում է ձեզ, քանի որ դուք ավելի հասուն եք: Ձեր կյանքն ավելին է դրանից, ավելի բարձր է դրանից:

5. Դուք ցուցադրական բաների չեք մասնակցում: Դուք ավելի լավ է տանը ձեր քրոջ հետ ֆիլմ դիտեք, քան ընկերուհիների հետ ակումբ գնաք: Դուք ձեզ պաշտպանում եք ավելորդ բացասական զգացմունքներից, որոնք կարող են լինել այնտեղ, որտեղ դուք չեք ուզում լինել: Դուք անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE