Ումա Թուրմանի դուստրը մոր հետ կնկարահանվի «Սենյակ սպանությունների համար» թրիլլերում

13:12   20 մայիսի, 2022

Դերասանուհի Մայա Հոուքը («Շատ տարօրինակ գործեր») միացել է «Սենյակ սպանությունների համար» (The Kill Room) ֆիլմի դերասանական կազմին։ Նախագծում գլխավոր դերերը կատարելու են Հոուքի մայրը՝ Ումա Թուրմանը եւ Սեմյուել Լ․ Ջեքսոնը։

Հոուքը, որը շատերին հայտնի է «Փոքրիկ կանայք» եւ «Շատ տարօրինակ գործեր» նախագծերում կատարած դերերով, դերասանական կազմին վերջերս է միացել, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ժապավենը կպատմի վարձու մարդասպանի, նրա ղեկավարի եւ արվեստի գործերի վաճառողի մասին, որոնք փողերի լվացման սխեմա են մշակում, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն։ Ապօրինի գործողությունների արդյունքում մարդասպանը պատահականորեն սենսացիա է դառնում արվեստի աշխարհում։ Ֆիլմի նկարահանումերը կսկսվեն այս գարնանը, սակայն պրեմիերայի հստակ օրն առայժմ հայտնի չէ։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE