Համբավը վերականգնելու փորձ․ Թրեւիս Սքոթը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ուսանողներին

15:12   20 մայիսի, 2022

Ռեփեր Թրեւիս Սքոթը չի դադարում փորձել անել վերականգնել իր համբավը նախորդ տարի տեղի ունեցած միջադեպից հետո․ «Astroworld» երաժշտական փառաըոնի շրջանակներում նրա ելույթի ընթացքում տասը մարդ էր մահացել հրմշոտցի արդյունքում, հարյուրավոր մարդիկ տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ էին ստացել։

Հայտնի է դարձել, որ վերջերս ռեփերը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել կարիքավոր թխամորթ ուսանողներին, որոնք սովորում են Historically Black Colleges and Universities եւ HBCUs համալսարաններում։ Նրանք այդ գումարի շնորհիվ կարող են շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Մրցանակաբաշխությունն անվանվել է Ուեյմոն Ուսբսթերի պատվին՝ Սքոթի պապիկը, որը ավարտել է նմանատիպ համալսարաններից մեկը, հայտնում է People-ը։



© NEWS.am STYLE