Էմբեր Հերդի քույրը հայտարարել է, որ Ջոնի Դեփը ծեծել է իրեն ու նախկին կնոջը

17:12   20 մայիսի, 2022

Դերասան Ջոնի Դեփը 2015թ․-ի մարտին իրենց պենտհաուսում «բազմաթիվ անգամներ» հարվածել է Էմբեր Հերդին վեճերի ընթացքում, պնդում է դերասանուհու քույրը՝ Ուիթնի Էնրիկեսը։ Նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։

Էնրիկեսը պնդում է, որ սկզբում աստղերն «անհավանական սիրահարված» էին, սակայն ամեն անգամ, երբ Դեփը թմրանյութեր է օգտագործել, նրանց միջեւ վեճ է սկսվել։

«Ջոնին մի ձեռքով բռնում էր Էմբերի մազերից, մյուսով հարվածում էր նրա դեմքին, մինչ ես նրանց տանն էի»,- ասել է նա։ Էնրիկեսը հավելել է, որ դարձել է վեճի ականատես, որի ընթացքում Դեփն ու նրա նախկին կինը միմյանց մասին տհաճ արտահայտություններ էին անում։ Հերդի քրոջ խոսքով՝ դերասանը մի անգամ հարվածել է նաեւ իրեն, երբ ինքը պաշտպանել է քրոջը։



© NEWS.am STYLE