«Братья Грим» խմբի մենակատարը պատմել է, թե ինչու չի շփվում երկվորյակ եղբոր հետ

16:12   20 մայիսի, 2022

«Братья Грим» խմբի մասնակից Կոնստանտին Բուրդաեւը պատմել է կոլեկտիվի փլուզման եւ այն մասին, թե ինչու չի շփվում երկվորյակ եղբոր՝ Բորիսի հետ, հայտնում է Gazeta.ru-ն։

«Վաղուց չեմ տեսել նրանց։ Եղբայրս շատ է փոխվել։ Բորկան մինչեւ 2009թ․-ը եւ դրանից հետո երկու տարբեր մարդիկ են, իսկ ես մնացել եմ նախկինը։ Շատ երկվորյակների մոտ է պատահում, որ նրանք բաժանվում են։ Ոչ թե այն պատճառով, որ հոգնեցրել են միմյանց, այլ մեկը կարծում է, որ այդպես է հարկավոր, մյուսը կարծում է՝ այլ կերպ։ Բացի այդ՝ մեկը չի ցանկանում մյուսին նմանվել։ Ինձ երբեք չի նեղացրել փաստը, որ ինձ նման մի մարդ կա, իսկ Բորիսին դա նեղացնում էր»,- խոստովանել է երաժիշտը։

Նա նշել է, որ եղբոր հայացքները փոխվել են ամեն հարցում, այդ թվում նրան դադարել է մոտ լինել «Братья Грим» խմբի ստեղծագործությունը, իսկ երաժշտական թեմաներով մշտական վեճերը հանգեցրել են խմբի փլուզման։

«Նրան ավելի շատ դուր էր գալիս անդերգրաունդը։ Իսկ նա իր մտադրություններում հաստատակամ է։ Նա մտածեց, որ հարկավոր է իրեն ամբողջովին այլ բանի նվիրել, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,- պարզաբանել է երաժիշտը։



© NEWS.am STYLE