«Total black». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

10:39   20 մայիսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Արփի Գաբրիլելյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին սեւ շապիկ է կրում ու պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար նախընտրել։

Արփի Գաբրիելյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Նրանց կենացն, ովքեր սիրում են մեզ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել Արփիին․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE