«Որքան եմ կարոտում իմ տաքուկ քաղաքը»․ Սուսաննա Պետրոսյանի լուսանկարը Մոսկվայից

15:35   20 մայիսի, 2022

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ռուսաստանում։

Սուսաննա Պետրոսյան

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի ու ոճային պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Որքան եմ կարոտում իմ տաքուկ քաղաքը»,- մեկնաբանություններում գրել է նա։

277996319_1165898077573119_3312240748832504963_n(1).jpg (238 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում Սուսաննան հմայիչ կերպարում էր։ Նա ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։ «Մայրությունն ամենամեծ պարգեւն է, որ տրվում է կնոջը», - ջերմ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Սուսաննան։



© NEWS.am STYLE