Մարինկա Խաչատրյանի «street style»-ը

16:48   20 մայիսի, 2022

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Մարինկա Խաչատրյան

Ւնստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մարինկան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Մարինկա Խաչատրյան

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մարինկան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի շապիկի հետ։ Երիտասարդ դերասանուհին սպորտային կոշիկ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էւն լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Տարբերվող»։



© NEWS.am STYLE