«Բարություն տարածիր, ուր էլ գնաս». Աննա Դովլաթյանի էլեգանտ լուքը

21:44   20 մայիսի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Աննա Դովլաթյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Աննան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ «Բարություն տարածիր, ուր էլ գնաս»,- մեկնաբանություններում գրել է նա։

Աննա Դովլաթյան

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան շագանակագույն հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ականջօղերը։ «Սիրում եմ կյանքը»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։



© NEWS.am STYLE