«Արցախն ապրում է, եւ Արցախը Սեր է»․ Ժաննա Վելիցյան (ֆոտո)

14:49   20 մայիսի, 2022

Դերասանուհի Ժաննա Վելիցյանն այսօր նշում է ծննդյան օրը․ նա 28 տարեկան է դառնում, ինչի առիթով լուսանկար է հրապարակել Արցախից։

Ժաննա Վելիցյան

«Բարեւ 28։ Իսկ ձեզ բարեւ Արցախ աշխարհից: Արցախն ապրում է, եւ Արցախը Սեր է»,- հրապարակումը մակագրել է Ժաննան։ Դերասանուհին ջինսե տաբատ է ընտրել, որը համադրել է տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։       

Ժաննա Վելիցյան 

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե տաբատի հետ։ Ժաննան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել․ «Սիրուն»։

 

 



© NEWS.am STYLE