«ДДТ»-ի առաջնորդ Յուրի Շեւչուկի դեմ կարող են քրեական գործ հարուցել

18:12   20 մայիսի, 2022

Ռուսական «ДДТ» ռոք խմբի առաջնորդ Յուրի Շեւչուկի դեմ կարող են քրեական գործ է հարուցվել, հայտնում է տելեգրամյան «Baza» ալիքը։

Նշվում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կկայացվի մոտակա օրերին Մոսկվայում, կհարուցվի Սանկտ Պետերբուրգում։

Ենթադրվում է, որ Քննչական կոմիտեն հետաքրքրված է նրանով, ինչ երաժիշտն ասել է «ДДТ»-ի համերգների ընթացքում, որոնք նախորդել են Ուֆայում ելույթին, ինչից հետո նրա դեմ վարչական վարույթ են հարուցել։ Ինսայդերի խոսքով՝ Քննչական կոմիտեում ուշադրությամբ կքքնեն Շեւչուկի ելույթները ՌԴ զինված ուժերը վարկաբերելու վերաբերյալ քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի հատկանիշների առկայությունը պարզելու համար։

Ավելի վաղ Ուֆայի շրջանային դատարանը Սանկտ Պետերբուրգ էր ուղարկել վերջերս տեղի ունեցած համերգի ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործը։



© NEWS.am STYLE