«Գեղեցիկ զույգ»․ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը հանգստից

20:49   20 մայիսի, 2022

Երգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Մարտին Մկրտչյան Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում նա պատկերված է կնոջ՝ Հռիփսիմե Հակոբյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, կադրերում ջերմ գրկախառնված է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ զույգ»։

Հռիփսիմե Հակոբյան

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Հռիփսիմեն հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։ «Թեժ մայրիկ»,- գրել էր երգչուհի Էմմին։

 



© NEWS.am STYLE