Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմն Իտալիայում միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի

17:33   20 մայիսի, 2022

Ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում Միլանի 29-րդ «Sguardi Altrove Sguardi Altrove International Film Festival» Կանանց կինոյի միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը։

Ֆիլմում նկարահանվել են Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Աիդա Սիմոնը։

 



© NEWS.am STYLE