Մայրության մասին սարսափ ֆիլմում Էմի Ադամսը կկերպարանափոխվի շան

19:12   20 մայիսի, 2022

Ամերիկացի դերասանուհի Էմի Ադամսը կխաղա գրող հետծննդաբերական դեպրեսիայով տառապող մոր մասին վեպի էկրանավորման մեջ, հայտնում է Variety-ն։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Մերիել Հելերն է («Դեռահաս աղջկա օրագիրը»)։

Ըստ սյուժեի՝ Էմի Ադամսի հերոսուհին երեխայի լույս աշխարհ գալուց հետո առօրյայի եւ պարտականությունների պատճառով տառապում է դեպրեսիայով։ Կարճ ժամանակ անց նա դադարում է զսպել զայրույթն ու անսպասելիորեն նկատում, թե ինչպես է սկսում շան վերածվել։

Հելերը սպասվող ֆիլմը նկարագրել է որպես «ուրախ, մռայլ հեքիաթ մայրության եւ զայրույթի մասին», իսկ Էմի Ադամսի մասնակցությամբ ադապտացված տարբերակի վրա աշխատանքը՝ «իրականացած երազանք»։

Սարսափ ֆիլմի նկարահանումները Լոս Անջելեսում կմեկնարկեն 2022թ․-ի սեպտեմբերին։ Արտադրությամբ եւ առաջխաղացմամբ կզաղվեն «Searchlight Pictures» եւ «Annapurna» ստուդիաները։



© NEWS.am STYLE