«Բոլորին անսահման սեր են ցանկանում»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի նոր լուսանկարը Կալիֆոռնիայից

22:38   20 մայիսի, 2022

Դիմահարդար Դիանա Տոնոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։

280963093_713883483286061_7000055648286760396_n.jpg (107 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Դիանան ու Բենը կերպարանք են ընդունել օվկիանոսի ֆոնին։ Դիանան կրում է սպիտակ գույնի զգեստ, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Դիմահարդարի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Բոլորին ցանկանում եմ անսահման սեր իրենց ընտանիքներում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Դիանան։  

Դիանա-Տոնոյան.jpg (150 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանան սեւ հագուստ էր կրում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին գլխարկն ու նուրբ ականջօղերը։



© NEWS.am STYLE