20 տարի անց․ Գոշա Կուցենկոն ակնարկել է մոդել Իրինա Սկրինիչենկոյի հետ հարսանիքի մասին

23:06   21 մայիսի, 2022

Թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Գոշա Կուցենկոն իր 50-ամյակի նախօրեին ակնարկել է, որ գաղտնի հարսանիք է կազմակերպել իր դուստրերի մոր՝ մոդել Իրինա Սկրինիչենկոյի հետ։

Կուցենկոն երեք դուստր ունի։ Ավագ դստեր՝ Պոլինայի մայրը Մարիա Պորոշինան է, իսկ Եվգենիայինը եւ Սվետլանայինը՝ մոդել Իրինա Սկրինիչենկոն։ Զույգը միասին է շուրջ 20 տարի, իսկ վերջերս պարզ դարձավ, որ ռեժիսորը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել։

Նա ընդգծում է, որ հարաբերություններում շատ կարեւոր է լսել ու կարողանալ երկխոսություն կառուցել։ Նրա կարծիքով՝ կինը պետք է հավատա ամուսնուն։

«Եթե կինն ավելի շատ հավատա իր տղամարդուն, քան ինքն իրեն, ապա նա միշտ կհասնի իր ուզածին: Հավատ։ Ինչ վերաբերում է հարսանիքին. եթե դա գաղտնի էր, ուրեմն պետք է գաղտնիք մնա», - ասել է Կուցենկոն StarHit-ին տված հարցազրույցում։

Նա խոստովանում է, որ տարիների ընթացքում ավելի հարգալից եւ սենտիմենտալ է դարձել։ Սա հատկապես ճիշտ է երեխաների հետ հարաբերություններում: Կուցենկոն աշխատում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Նա կարծում է, որ երբեք ուշ չէ կյանքը վերագնահատելու համար։

Աղբյուրը՝ ФАН



© NEWS.am STYLE