Տարվա հայր. Քանյե Ուեսթն անակնկալ է մատուցել երեխաներին՝ դպրոց ուղեկցելով հրշեջ մեքենայով

11:07   21 մայիսի, 2022

Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել։ Նա ոչ միայն տաղանդավոր երաժիշտ ու կատարող է, այլեւ չորս երեխաների հոգատար հայր։ Եվ նույնիսկ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո Յեն ավելի հազվադեպ չի շփվում երեխաների հետ։ Ռեփերը պարբերաբար ժամանակ է անցկացնում նրանց հետ եւ բաց չի թողնում ոչ մի ընտանեկան արձակուրդ։

Իսկ նախօրեին երկրպագուներին էլ ավելի էր զարմացրել Քանյեի հնարամտությունը։ Նա որոշել է երեխաներին անակնկալ մատուցել ու հրշեջ մեքենայով դպրոց ուղեկցել։ Անսպասելի, չէ՞։ Եվ դատելով «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի նոր դրվագից՝ նրանք ուղղակի հիացած էին։

«Կարծում եմ, որ շատ մարդիկ մի փոքր ամաչում են սուպեր հայրեր լինելուց: Բոլորն էլ ցանկանում են հիանալի հայր լինել, եւ երբեմն պետք է հրշեջների սաղավարտ հագնես եւ վերածվես Զատկի նապաստակի»,- բացատրել է Քանյե Ուեսթը:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE