Լրագրողներն իմացել են Ջոնի Դեփի եւ փաստաբանի ենթադրյալ սիրավեպի մասին ճշմարտությունը

13:04   21 մայիսի, 2022

Դատարանում նկատելով 58-ամյա Ջոնի Դեփի եւ նրա 37-ամյա փաստաբան Կամիլա Վասկեսի միջեւ քիմիան՝ դերասանի երկրպագուները զույգին կասկածել են սիրավեպի մեջ։

Երբ լրագրողները Վասկեսին հարցրին՝ արդյոք նա հանդիպում է Դեփի հետ, Կամիլան պարզապես ժպտաց եւ չպատասխանեց հարցին։ Սակայն, ըստ TMZ-ի, փաստաբանն ու դերասանը զուտ մասնագիտական հարաբերություններ ունեն։ «Նա մի քանի ամիս հանդիպում է Մեծ Բրիտանիայից մի տղայի հետ», ով աշխատում է անշարժ գույքի ոլորտում: Նրանց մոտ ամեն ինչ լուրջ է»,- նշում է պորտալը։

Համացանցում, սակայն, շարունակում են ակտիվ խոսել Ջոնիի եւ Կամիլայի ջերմ հարաբերությունների մասին։ Համացանցի օգտատերերը հիացած էին, թե ինչպես է Վասկեսը հմտորեն հարցաքննում Հերդին եւ Կամիլան անվանել են «հանճարեղ դիպուկահար»:

Դեփի երկրպագուներն այնքան են սիրել նրան, որ ստեղծել են մեմեր՝ պատկերելով նրան Marvel-ի սուպերհերոս Տորի կերպարով։ Իսկ Tiktok սոցիալական ցանցում վիրուսային են դարձել Դեփի ու Վասկեսի՝ ռոմանտիկ երաժշտության մտերմության ամենահուզիչ դրսեւորումներով տեսանյութերը։

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE