Տոպ, ուլտրակարճ շորտեր․ Եվա Բաղդասարյանի լուսանկարն Ատլանտյան օվկիանոսից

12:44   21 մայիսի, 2022

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել նավակի վրա։

283233292_133712312589236_138851344926024692_n.jpg (186 KB)

Իր Ինստագրամյան էջում կադրում դերասանուհին կրում է սպիտակ տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ։ Նա արձակել է մազերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման լուսանկարն արվել է Ատլանտյան օվկիանոսում։ «Շատ սիրուն տեղ», - մեկնաբանել է դերասանուհին։

Եվա Բաղդասարյանի հանգիստը Բրազիլիայում

Օրերս հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին ամառային զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ սպորտային կոշիկի հետ։ Եվան արձակել էր մազերը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE