«Նրբաճաշակ»․ Արմինկայի ոճային լուք

14:51   21 մայիսի, 2022

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Մեքսիկայում հանգստի ընթացքում։

280724259_1733822846970187_3086043047584479498_n(1).jpg (204 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։ Նա կրում է սեւ գույնի երկարափեշ զգեստ, որը համադրել է ոսկեգույն բարձրակրունկների հետ։ Երգչուհու մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Քաբո», - հրապարակումը հակիրճ մեկնաբանել է Արմինկան, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Նրբաճաշակ»։

Արմինկա-14.jpg (166 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր լողավազանում ու շպարված չէր։ «Խաղաղ»,- հրապարակումը կարճ մակագրել էր Արմինկան․ երգչուհին վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում։



© NEWS.am STYLE