«Սիրիր ինքդ քեզ..․»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)

21:43   21 մայիսի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական կերպարում։

282112515_537623144526766_2392096573622984452_n(1).jpg (174 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում երիտասարդ մայրիկը կրում է սեւ տաբատ, բաճկոն։ Նա արձակել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ «Սիրիր ինքդ քեզ..․

Սիրիր քո աշխարհը...

Դու եղիր դու...», - հրապարակումը մեկնաբանել է Քրիստինան։

277781017_397324058900620_6862834530495940114_n.jpg (101 KB)

Օրեր առաջ հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում էր ջինսե տաբատ, բլուզ։ Նրա գանգուր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։

«Մարդը փորձում է պահպանել այն ամենը ինչը տրված է ունենալ, և փորձում է ազատվել այն ամենից ինչը տրված է ունենալ, բայց իրենը չէ...

Պատահում է նաև, որ կորցնում է այն ամենը, ինչը տրված է ունենալ, իրենն է, բայց մարդը պատրաստ չէ... այս դեպքում կարևորը ճիշտ դասեր վերցնելն է..

Եվ լինում է նաև, որ չի կարողանում բաց թողնել այն ամենը, ինչը տրված է ունենալ բայց իրենը չէ.. այս դեպքում կարևորը համարձակությունն է...

Չկան կորուստներ առանց ձեռքբերումների, և չկան ձեռքբերումներ առանց կորուստների.. դրանք երբեմն անտեսանելի են...», - հրապարակմանը կից գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE